Ռուբեն Վարդանյանի և Սուրեն Խաչատրյանի ընդհանրությունները

Ռուբեն Վարդանյանի և Սուրեն Խաչատրյանի ընդհանրություններըԴիլիջանը՝ Ռուբեն Վարդանյանին, Սյունիքը՝ Սուրիկ Խաչատրյանին:

«Հրապարակ» թերթը գրում է. «Անկեղծ ասած՝ զարմացած եմ, որ որեւէ պետության մեջ կարող էր այսպիսի օրենքի նախագիծ լիներ, ու այսպես լուրջ դեմքով ներկայացնեիք-քննարկեիք այն»․ Նիկոլ Փաշինյանն իր ելույթն այսպես սկսեց, երբ Ազգային ժողովում ժամեր շարունակ քննարկվում էր «Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագիծը:

«Նախագիծը, ըստ էության, ասում է՝ եկեք Դիլիջան քաղաքում պետական հեղաշրջում իրականացնենք, էն կառավարման համակարգը, որ գոյություն ունի օրենքով, գցենք մի կողմ, ստեղծենք մի մարմին՝ քաղաքապետին ու ավագանուն պատանդի կարգավիճակով տանք էդ մարմնին, որպեսզի էդ մարմինը քաղաքապետին ու ավագանուն մարիոնետի կարգավիճակով օգտագործի, նենց, ոնց ուզում է»։ Փաշինյանի գնահատմամբ, այս օրենքը հակապետական է. «Սա օրենքի նախագիծ է Դիլիջան քաղաքը որպես կալվածք Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին ու կարող ա շարունակվի. Սյունիքը կտանք Սուրիկ Խաչատրյանին, Արտաշատը՝ Հովիկ Աբրահամյանին եւ իր ընտանիքին, Մալաթիա-Սեբաստիան՝ Սամվել Ալեքսանյանին, Աբովյանն էլ կտանք Գագիկ Ծառուկյանին։ Առաջարկում եմ բոլոր քաղաքների անունների տակ գնապիտակներ կպցնենք. Դիլիջանն արժի էսքան, Սյունիքը՝ էսքան, մնում է ՀՀ-ի վրա բանտիկ կպցնեք՝ ասեք. ներդրող կա՞, վերցրեք»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 252 անգամ
 


Այս թեմայով