Պաշտոնանկություններ գլխավոր դատախազությունում

Գևորգ Կոստանյանը ՌԴ գլխավոր դատախազություն չի դիմելԴատախազությունից Քննչական կոմիտե կադրային հոսքը շարունակվում է:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկ պաշտոնից ազատել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Քալաշյանին և Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էմիլ Հարությունյանին:

Դատախազությունից հայտնել են, որ նրանք ազատվել են իրենց դիմումների համաձայն, այլ աշխատանքի անցնելու նպատակով: «Հայկական Ժամանակ»-ը փոխանցմամբ՝ տեղեկություններ կան, որ դատախազությունից Քննչական կոմիտե կադրային հոսքը շարունակվում է:

«Բոլորովին վերջերս Գևորգ Կոստանյան աշխատանքից ազատել էր նաև ՀՀ գլխավոր դատախազության իրավական կապերի բաժնի պետ Նելլիկ Հարությունյանին, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի համար հայտարարված մրցույթի հայաստանյան փուլի երեք «հաղթողներից» մեկն էր: Այդ մրցույթի արդյունքները, սակայն Սերժ Սարգսյանի հրամանագրով չեղյալ հայտարարվեց, քանի որ ՄԻԵԴ դատավորի ընտրության խորհրդատվական խումբը բացասական եզրակացություն էր տվել մրցույթի արդյունքների վերաբերյալ և մասնավորապես՝ լուրջ կասկածի տակ էր դրել Նելլիկ Հարությունյանի մասնագիտական որակները: Հենց դրանից հետո Կոստանյանը աշխատանքից ազատեց Հարությունյանին, ով արդեն աշխատանքի է անցել Աղվան Հովսեփյանի կոմիտեում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 244 անգամ
 


Այս թեմայով