Ռիժի Լյովը՝ ՊԲ հրամանատար. Արցախում անհանգիստ են

լևոն մնացականյանՈ՞վ է Լևոն Մնացականյանը:

 Politik.am: ՄԵՆԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Նույն օրը Արցախի ղեկավարը ստորագրել է հրամանագիր` գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար — պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին: Այս տեղեկատվությանը Politik.am-ը ծանոթացավ Արցախի նախագահականի կայքից:

Արդեն իրողություն է, որ ԼՂՀ-ի պաշտպանական բանակի ղեկավարն է Լևոն Մնացականյանը, ով Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալն էր 2012  թվականից, ծնունդով Արցախից է:

Լևոն Մնացականյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ արցախցի հրամանատարը փառահեղ մարտական ուղի ունենալուց զատ 2007 թվականից եղել է ԼՂՀ ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ: Մնացականյանը, երբ տեղափոխվել է Հայաստան, ԼՂՀ ՊԲ հրամանատար է նշանակվել Մովսես Հակոբյանը, ով այսօր արդեն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալն է:

Փաստորեն, Մնացականյանը Հակոբյանի անմիջական ենթակայության տակ չի աշխատել և այժմ ստացել է լավ հնարավորություն բարձր ծառայություն մատուցելու ԼՂՀ-ին:

Երեկ Արցախում էր նաև ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը, Մովսես Հակոբյանը  և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ միասին մասնակցեցին Լևոն Մնացականյանի նորամուտի միջոցառմանը:

ԼՂՀ-ում եղած տարիներին Լևոն Մնացականյանի խստությանը հասցրել են  «հանդիպել» Արցախում ծառայություն իրականացնող սպաներն ու շարքային զինվորները:  Լևոն Մնացականյանի խստության, պարտաճանաչության մասին մինչ օրս խոսում են նրա ենթակայությամբ ծառայություն իրականացրած սպաները, ոմանք էլ նեղսրտած, բայց հաստատելով, որ Մնացականյանի հրամանատարությամբ աշխատելը մեծ պատասխանատվություն է պահանջում:

Բացի այս նրան ծառայության ընթացքում տրվել է «Ռիժի Լյով» մականունը: Հուսանք, որ Լևոն Մնացականյանը կպահպանի իր՝ զինվորականին հատուկ, խիստ կերպարը և կնպաստի բանակաշինության զարգացմանը:

Դիտվել է 4,017 անգամ
 


Այս թեմայով