Հերմինե Նաղդալյանն ու ոջիլի պատմությունը

հերմինեԻշխանության ներկայացուցիչների համար հաճելի չի լսել սոցիալական բունտի հասունացմանն առնչվող հայտարարություններ:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: «Եթե կա արդիական թեմա, պատգամավորները փորձում են դա կապել քննարկվող ամեն հարցի հետ: Ուսանողական տարիների ոջիլի թեման կհիշենք բոլորս: Անկախ նրանից` ձկան, թռչնի կամ ոչխարի մասին է խոսքը, մենք ոջիլի պատմությունն ենք պատմում, որովհետև դա գիտենք: Բայց մենք վաղուց ուսանող չենք, մեծացել ենք, պատգամավոր ենք, եկեք ոջիլից հեռանանք: Այո, հոսանքի թեման ակտուալ է, եկեք հավաքվենք, քննարկենք, բայց ոչ թե օրակարգից շեղվենք ու դրա մասին խոսենք»,-  այս մասին այսօր` հունիսի 17-ին, Աժ-ում կառավարության հրավիրած արտահերթ իստի ժամանակ  ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական  Հերմինե Նաղդալյանը` անդրադառնալով այն պատգամավորների հայտարարություններին, որոնք իրենց ելույթներում այսօր անդրադարձան էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը: Հիշեցնենք, որ երեկ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, էլեկտրաէներգիան Հայաստանի բնակչության համար թանկացավ մոտ 7 դրամով:

Հասկանալի է, որ իշխանության ներկայացուցիչների համար հաճելի չի լսել սոցիալական բունտի հասունացմանն առնչվող հայտարարություններ, քանի որ դա կարող է բերել իշխանության կորստի, սակայն Հերմինե Նաղդալյանն արդեն իր ոճում կայանում է` խոսելով ամեն ինչի մասին ինչից պատկերացում չունի:

Ոջիլի պատմությունը կարելի է կարծել, որ ԱԺ փոխխոսնակն ամենից լավն է պատկերացնում և, հավանաբար, իր բիզնես կարիերայի տարիներին  մառացել է ԱԺ-ում իր իրական դերի և նշանակության մասին, քանի որ հենց Հերմինե Նաղդալյանն է այն երջանիկ կին պատգամավորներից մեկը ում բիզնես կապիտալի հետ քչերն  են փորձում ոտք գցել:

ԱԺ փոխխոսնակը դեռևս չպարզված հանգամանքներում 2014 թվականի դրությամբ 96.2 միլիոն դրամի փոխառություն է ունեցել: Բացի այս նա ունի 35 միլիոն դրամ, 5 հազար դոլար, իսկ եկամուտները նախորդ տարի կազմել են 347 միլիոն 724 հազար 700 դրամ:

Իրավացի է Հերմինե Նաղդալյանը` չպետք է կենտրոնանալ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցի վրա, քանի որ ինքն ու իր ընտանիքը դա վճարելու խնդիր չունեն։ Պետք է  խոսել ու անընդհատ խոսել, այն մասին, թե ինչպես է ԱԺ փոխնախագահը կուտակել նման դրամանական միջոցները, որոնց մեծ մասը անշարժ գույքի վարձակալությունից է գոյանում:

Իսկ ԱԺ այն պատգամավորներին, ովքեր խոսել և խոսում են էլեկտրաէներգիայի սակագնի անհիմն թանկացման մասին` թող չմոռանան բարձրաձայնել նաև իրենց գործընկերների անհասկանալի ճանապարհով կուտակած միլիոնների մասին: Հասարակությունն էլ կտա իր գնահատականը` արդյո՞ք էլեկտրաէներգիայի հարցն է  նման է ոջիլի պատմությանը, թե՞ Հերմինե Նաղդալյանի հարստացման բանաձևը:

Դիտվել է 303 անգամ
 


Այս թեմայով