Որդեկորուս մայրերը նախագահականի մոտ ճեղքեցին ոստիկանական պատը

Որդեկորուս մայրերը նախագահականի մոտ ճեղքեցին ոստիկանական պատըՆախագահական նստավայրի մոտ այսօր՝ հունիսի 18-ին, բողոքի ակցիա անցկացնող` բանակում մահացած զինծառայողների ծնողները վերջապես կարողացան շրջանցել ոստիկանական պատը եւ մոտենալ նախագահական նստավայրին: news.am-ի թղթակիցը հաղորդում է, որ զինծառայողների ծնողները քայլեցին դեպի փողոցի երթեւեկելի հատված, որտեղից ոստիկանները փորձեցին շղթա կազմած նրանց հեռացնել դեպի դիմացի մայթ:

Ակցիային միացած քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարի պառկեց  պողոտայի երթեւեկելի հատվածում: Ծնողներին հաջողվեց ճեղքել ոստիկանական շղթան եւ մոտենալ նախագահական նստավայրին, որտեղ նրանց կարծիքով, իրենց բողոքի ձայնն ավելի լսելի կլինի նախագահի համար։ Շարունակույունն՝ այստեղ:

 


Այս թեմայով