Ռուսուստանը պատրաստվում է զորք մտցնել Ղարաբաղ

հապկ«Հայաստանից ստանում ենք տվյալներ ԼՂ հակամարտության գոտում սպանվածների և կրակոցների մասին»,- Բորդյուժա: 

Politik.am: ՄԵՆԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ամենաօպտիմալն է: Նման տեսակետ է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության  կարգավորման ներկայիս ձևաչափին:

Նիկոլայ Բորդյուժան նաև հայտարարել է.«Մենք անընդհատ Հայաստանից ստանում ենք տվյալներ ԼՂ հակամարտության գոտում սպանվածների և կրակոցների մասին: Բացի այդ՝ պետք է ընդգծել, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ, իրավիճակի սրման դեպքում իրավունք ունի լրացուցիչ ուժեր ստանալ»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պարզ ասում է, որ չնայած նրան, որ Ռուսաստանը և´ Հայաստանին, և´ Ադրբեջանին է զենք վաճառում, սակայն որպես ՀԱՊԿ անդամի՝ Հայաստանի հետ է լինելու ԼՂ հակամարտության սրացման դեպքում: Այս հայտարարությունը կարելի է նաև դիտարկել Ադրբեջանի հավակնությունների զսպման տեսանկյունից, քանի որ Ադրբեջանը տևական ժամանակ է շրջանառության մեջ է դնում ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների փոփոխության առաջարկը: Պաշտոնական Բաքուն կողմ է, որ Թուրքիան ներգրավվի ԵԱՀԿ մինսկի խմբում:

Բացի այս Ռուսաստանը գրեթե միշտ ցանկացել է ռազմական ներկայություն ունենալ Արցախում և այս հայտարարությունը նույնպես դրա վառ առհավատչյան է: Չպետք է մոռանալ, երբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածություն է եղել ՀԱՊԿ-ը կամ չի արձագանքել դրան կամ էլ լղոզված հայտարարությամբ է հանդես եկել: Խոսքը Տավուշի մարզում հակառակորդի ակտիվացման մասին է: Այս տրամաբանությամբ դժվար է Բորդյուժայի այս հայտարարությունն ընկալել տարածաշրջանային անվտանգության ապահովմանը միտված մղումների շարքում:

Հիշեցնենք, որ այս հայտարարությունը հաջորդեց այն բանին, երբ Պուտինն ավարտեց իր պաշտոնական այցը Ադրբեջան, որտեղ հանդիպում ունեցավ նաև Թուրքիայի նախահագ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ:

Դիտվել է 6,076 անգամ
 


Այս թեմայով