170 մլն դրամի ներդրում եւ 30 նոր աշխատատեղ. կ...

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում որոշում կայացրեց ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում հարկային արտոնությունտրամադրել «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ին՝ ազատելով նրան մաքսատուրքից:

Նշենք, որ «ՍԱՀԼԵՎՍ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային կրակայրիչների արտադրության համար։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 170 մլն դրամի չափով ներդրում հումքի ձեռքբերման համար։

Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:

Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 27-30 նոր աշխատատեղ` 150-170 հազար դրամ միջին աշխատավարձով: