Սերժ Սարգսյանը ցավում է

սերժՍերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.. «Խոր ցավ ապրեցի` լսելով հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի մահվան լուրը:

«Համոզված եմ` այս ցավը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիսում են բոլորը: Որպես ձեռներեց և գործարար՝ նա արդեն իր կյանքի օրոք դարձել էր լեգենդ և վայելում էր միջազգային հեղինակություն, դարձել էր վերապրող հայի, աշխատասեր, իմաստուն, բարի ու համեստ մարդու օրինակ:

Նրա ստեղծած «Լինսի» հիմնադրամը Հայաստանի ժողովրդին սատարեց ծանր պահի՝ օգնելով հաղթահարել դժվարությունները և դուրս գալ զարգացման ուղի: Հիմնադրամի իրականացրած ծրագրերը նոր հզոր շունչ հաղորդեցին Հայաստանի տնտեսությանը՝ լրջորեն փոխելով մեր երկրի նկարագիրը:

Համոզված եմ, որ մեծ հայորդու, Հայաստանի ազգային հերոսի լուսավոր հիշատակը միշտ վառ է մնալու, և մեր ժողովուրդը հիշելու է նրան հպարտության ու երախտագիտության զգացումներով:

Ցավակցում եմ բոլորիս այս մեծ կորստյան կապակցությամբ»:

Դիտվել է 29 անգամ
 


Այս թեմայով