Հիմա որոշվում է հոսանքի գինը. Ուղիղ միացում

հծկհ1Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության հրապարակայնության սկզբունքը, նպատակ ունենալով ապահովել էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացում հանրության իրազեկվածությունը, հանձնաժողովը իր պաշտոնական կայքում (www.psrc.am) 2015 թվականի մայիսի 8-ին և 14-ին, տեղադրել է էլեկտրաէներգետիական համակարգի 5 խոշոր արտադրող կայանների, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողների, ինչպես նաև՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սակագների վերանայման հայտերը՝ իրենց հիմնավորումներով, այդպիսով, յուրաքանչյուր շահագրգիռ և հետաքրքրված անձի հնարավորություն ընձեռելով ուսումնասիրելու վերոնշյալ հայտերը:
Տեղեկացնում ենք նաև, որ սույն թվականի հունիսի 17-ին ժամը 11:00-ին, նախատեսվում է վերը նշված հարցերը քննարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:

 

Դիտվել է 842 անգամ
 


Այս թեմայով