Վարդաշեն քրեակատարողականում սպասում են ոստիկանապետին ու պաշտպանության նախարարին

շանթ-վովա-սեյրանԱժիոտաժ «Վարդաշեն» ՔԿՀ-ում. Շանթն ուզում է տեղեկություններ հաղորդել ոստիկանապետին ու Պնախարարին:

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում երեկ աժիոտաժ էր, բուռն նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում: Տարածքը բարեկարգում էին, ստուգում աշխատողների հագուստները, որպեսզի ամեն ինչ կարգին լինի, քանի որ, ըստ շրջանառվող խոսակցությունների, «Վարդաշեն» պետք է այցելեին պաշտոնյաներ՝ հանդիպելու Շանթ Հարությունյանի հետ:

Հիշեցնենք, որ «Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտյալ Շանթ Հարությունյանն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իր կյանքին սպառնացող վտանգ կա․ գեներալ Արզուման Հարությունյանը՝ ՍԴ նախագահի եղբայրը, ով «ոչ միայն ռուսական, այլև Ադրբեջանի ԿԳԲ-ի գործակալ է, ցանկանում է իրեն սպանել»։ Դատապարտյալը ցանկանում էր տեղեկություններ հաղորդել ոստիկանապետին եւ Պնախարարին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 400 անգամ
 


Այս թեմայով