Home » ՄԱՄՈՒԼ » Սերժ Սարգսյանի տեղը ոչ ոք չգիտի

Սերժ Սարգսյանի տեղը ոչ ոք չգիտի

Շունչները պահած սպասում են Սերժ Սարգսյանի խոսքինՆերսում նիստ, դրսում բողոքի ցույց. Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր` ժամը 11:00-ին, պետք է մեկնարկի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որի ընթացքում պետք է քննարկվի Հայաստանի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող և վերջին մեկ ամսում հանրային լայն քննարկման առարկա դարձած էլէներգիայի սակագնի թանկացման հարցը: Առայժմ դժվար է ասել, թե արդյոք ՀԷՑ-ը կհամարձակվի հաստատել իր կողմից արդեն իսկ հրապարակված որոշման նախագիծը, որով նախատեսվում է էլէներգիայի սակագինը 41,85 դրամից դարձնել 48,78 դրամ:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը պատրաստվում է ՀԾԿ հանձնաժողովի շենքի դիմաց (Սարյան փող., 22 շենք) ժամը 11:00-ին բողոքի ցույց կազմակերպել: Իսկ «Ոչ թալանին» նախաձեռնությունը ծրագրում է վաղը` 18:00-ին, Բրազիլիայի հրապարակի, այսինքն` «Հրազդան» մարզադաշտի մոտից ավտոերթ կազմակերպել, իսկ հաջորդ օրը այս նախաձեռնությունը ծրագրում է Ազատության հրապարակում մեծ հանրահավաք կազմակերպել` ընդդեմ էլէներգիայի թանկացմանը:

Այսինքն` իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ էլէներգիայի սակագնի բարձրացման շուրջ հանրային բողոքը ոչ միայն չի նվազում, այլև նորանոր դրսևորումներ է ստանում: Այս պատմության մեջ, սակայն, ուշագրավն այն է, որ ՀՀ ղեկավարությունը մի տեսակ անցել է ընդհատակ:

Սերժ Սարգսյանը, որ անգամ գյուղատնտեսական ամենամանր հարցերով հարկ էր համարում հատուկ խորհրդակցություն հրավիրել, ձեռքը հարվածել սեղանին, հոխորտալ, թե դեմքով շրջվում ենք դեպի գյուղը, վերջին շրջանում լռում է:

Մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող էներգետիկ համակարգում առաջացած ճգնաժամի մասով երկրի ղեկավարն ասելիք չունի՞: Ո՞ր ուղղությամբ է նայում նրա դեմքը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 326 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy