ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն կրկին նախագահականում

նախագահական-բհկ-հյդ-օեկՍերժ Սարգսյանը հանդիպել է երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Մեր տեղեկություններով, հանդիպումը կայացել է նախագահական նստավայրում՝ «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունների և Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպման առիթը երկու բան կարող է լինել՝ սահմանադրական բարեփոխումներ կամ հնարավոր կոալիցիայի ձևավորում:

Այժմ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ձևավորված մասնագիտական հանձնաժողովի անդամները քաղաքական ուժերի հետ հանդիպումներ և քննարկումներ են ունենում: Օգոստոսին փաթեթը պետք է ներկայացվի ԱԺ-ին, իսկ ուշ աշնանը նախատեսվում է սահմանադրական հանրաքվե անցկացնել:

Կոալիցիայի ձևավորման մասին էլ վաղուց խոսակցությունները չեն դադարում, թեև պոտենցիալ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն համառորեն հերքում է դա»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 73 անգամ
 


Այս թեմայով