Արաբ շեյխը սննկացրել է Ալրաղացի Լյովիկին (Լևոն Սարգսյան)

լյովիկԱլրաղացի Լյովիկը՝ աղմկոտ քրեական պատմությունների կիզակետում:

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ տեւական ժամանակ է, ինչ դատարկվում է Սևանի հայտնի «Ախթամար» հյուրանոցային համալիրը: Գույքը մաքրում են տարածքից: Ինչպես հայտնի է՝ այդ համալիրի ներսում գործել է «Գոլդեն Փելես» խաղատունը, որտեղ արաբ մի շեյխ խոշոր գումար էր շահել (հավանաբար համալիրի գնի չափով):

Հիշեցնենք, որ համալիրը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկին): Արդեն տևական ժամանակ է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է կապ հաստատել համալիրի տնօրինության հետ, բայց ապարդյուն: Հեռախոսահամարներին ոչ ոք չի պատասխանում: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, պատասխանելով մեր հարցերին, թե ինչու է իր ընկեր Լևոն Սարգսյանին պատկանող համալիրի գույքը հանվում շենքից, եւ ինչո՞ւ է Լ. Սարգսյանը նման իրավիճակում հայտնվել, պատասխանեց, որ ինքը որևէ տեղեկություն չունի: Ի դեպ, Լ. Սարգսյանը մշտապես համարվել է Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ, որը պարբերաբար հայտնվում էր աղմկոտ քրեական պատմությունների կիզակետում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 220 անգամ
 


Այս թեմայով