Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հոսանքն արդեն 48.7 դրամ է. ՀԾԿՀ

Հոսանքն արդեն 48.7 դրամ է. ՀԾԿՀ

հոսանքՀայաստանում քաղաքացիների համար էլեկտրաէներգիայի սակագինն այսօր  թանկացավ 16 տոկոսով՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց  քաղաքացիներից կգանձեն 48.78 դրամ առաջվա  41.85 դրամի փոխարեն: Այս բովանդակությամբ որոշումն այսօր կայացրեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր բոլոր անդամների հետ միասին:

Նշենք, որ ՀԾԿՀ-ի նիստին զուգահեռ հանձնաժողովի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ, ԱԺ պատգամավորներ բողոքի ակցիա անցկացրեցին՝ պահանջելով չթանկացնել էլեկտրաէներգիան:

Հիշեցնենք, որ Հայաստանի էլէկտրական ցանցեր ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը:

Դիտվել է 29 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy