«Յունիբանկ» ֆինանսական կազմակերպություն գոյություն չունի. Մանվել Տեր-Առաքելյան

ՅունիբանկՀայաստանի հանրապետությույան բանկային համակարգում այլեվս «Յունիբանկ» ֆինանսական կազմակերպություն գոյություն չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հին Էրիվան» ընկերության սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը:
«Իմ կողմից ներկայացված դիմումը Կենտրոնական Բանկին բավարարվել է, և «Յունիբանկ» ՓԲԸ բանկային գործնության լիցենզիան դադարել է օրենքի ուժով։

ՀՀ Վարչապետ
Պարոն Հ. Աբրահամյանին
Անհատ ձեռնարկատեր
Մանվել Տեր-Առաքելյանից
Հասցեն՝ ք. Երևան, Հյուսիսային պողոտա 2

ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հարգելի Պարոն Վարչապետ.
Դեռևս 03.05.2015թ-ին գրավոր դիմել եմ ՀՀ Կենտրոնական Բանկին «Յունիբանկ» ՓԲԸ-ի բանկային գրծունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչեու՝ դադարեցնելու պահանջի մասին:
Այդ նպատակով ՀՀ Կենտրոնական բանկին խնդրել էի հարուցել վարչական վարույթ և կայացնելու համապատասխան ակտ:
Օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետում ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից որևէ որոշում չի կայացվել:
Համաձայն ՀՀ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 48-րդ հոդվածի ա. կետի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում` վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:
Ըստ էության ստացվում է այնպես, որ իմ կողմից ներկայացված դիմումը բավարարվել է և «Յունիբանկ» ՓԲԸ բանկային գործունեության լիցենզիան դադարել է օրենքի ուժով:
Վերը նշվածի պայմաններում իրազեկում եմ Ձեզ, որ ՀՀ Բանկային համակարգում «Յունիբանկ» ՓԲԸ անվամբ բանկային հաստատություն այլևս գոյություն չունի:

Իրազեկող
Մ. Տեր-Առաքելյան
15.06.2015թ.»,- եզրափակել է Մանվել տեր-Առաքելյանը:

 


Այս թեմայով