«168 ժամ»․ Այս պայմաններում մարդն ի՞նչ հույսո...

«Աղքատության հաղթահարման միջոցը մարդկանց քաջալերելն է, որպեսզի զրոյից ստեղծեն բիզնես և ոտքի կանգնեն»,- «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի ասածը, իհարկե, նոր բան չէ: Ըստ էության, այդ գաղափարախոսությամբ էլ կառավարությունն առաջնորդվում է իշխանափոխությունից հետո: Այլ խնդիր է, թե դա մինչև հիմա ի՞նչ արդյունք է տվել: Իրականությունն այն է, որ հասա­րակությունը իշխանափոխությունից հետո նույնքան վատ է ապրում, որ­քան նախկինում: Ու չնայած Նիկոլ Փաշինյանն արդեն տևական ժամա­նակ կոչ է անում մարդկանց իրենց գլխում հաղթահարել աղքատությու­նը, դրանից աղքատությունը չի հաղ­թահարվում: Պարզ է, որ չի էլ կարող հաղթահարվել: Այդպես կլինի այն­քան ժամանակ, քանի դեռ մարդ­կանց իրական եկամուտները չեն ավելանում կամ այնքան չեն ավելա­նում, որպեսզի փոխեն սոցիալական վիճակը: Որպեսզի հնարավոր լինի աղքատությունը հաղթահարել, պետք է ոչ թե մարդկանց քաջալերել, այլ պայմաններ ստեղծել եկամուտ­ներն ավելացնելու համար: Այս ըն­թացքում կառավարությունը շատ բան չի արել դրա համար:

Եթե վարչապետին թվում է, թե շու­կաներ մուտքի դյուրացումը բավա­րար է, որպեսզի մարդիկ բիզնես ստեղծեն և ոտքի կանգնեն, ապա չա­րաչար սխալվում է: Անգամ, եթե ըն­դունենք, որ շուկաներ մուտքի հետ կապված խոչընդոտներ այլևս չկան, դա դեռ չի նշանակում, թե բիզնեսը կարող է այնտեղ ազատ գործել: Եվ այն, որ բոլորին տրված է ցանկացած շուկայում գործելու հնարավորու­թյուն, ինչպես վարչապետն է ասում, դա ամենևին էլ խնդիրը չի լուծում: Շուկան Հայաստանում գերկենտրոնացված է: Այդ առումով իշխանափոխությունից հետո, կարելի է ասել, ոչինչ էլ չի փոխվել: Այն տիրապետել ու տիրապետում են հիմնականում շատ սահմանափակ թվով ընկերու­թյուններ: Նորերի մուտքն այստեղ գուցե հեշտացել է, բայց միայն մուտ­քը չէ: Մուտքից հետո դեռ պետք է հաստատվել: Իսկ հաստատվելը շա­րունակում է նույնքան դժվար, եթե ոչ գրեթե անհնարին լինել:

Պատճառները բազմազան են: Տարիներ շարունակ այդ շուկանե­րում ձևավորվել են խոշոր ընկերու­թյուններ, որոնք ստեղծել են նաև անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ իրենց բիզնեսի սպասարկման հա­մար: Հիմա որքան էլ նոր ձևավորվող բիզնեսը ցանկանա, անհնարին է պատկերացնել հավասար մրցակ­ցային հարաբերություններ այդ շու­կաներում: Իրավիճակը մեղմելու հա­մար անհրաժեշտ են վարչական մե­խանիզմներ: Իսկ ո՞վ պետք է ստեղ­ծի այդ մեխանիզմները, եթե ոչ կա­ռավարությունը:

Ահա այդ խնդիրն է, որը պիտի լու­ծել: Դա ոչ թե քաղաքացու կամ բիզ­նեսի, այլ կառավարության լուծելիք խնդիր է:

Հարց է առաջանում, ի՞նչ է արել իշխանափոխությունից հետո կառա­վարությունն այն լուծելու համար: Պատասխանը միանշանակ է՝ ոչինչ էլ չի արել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: