Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ռուսաստանի տնտեսական վատ վիճակը ազդում է նաև «խոպանչի»-ների վրա

Ռուսաստանի տնտեսական վատ վիճակը ազդում է նաև «խոպանչի»-ների վրա

bomb-zvartnots-armenia-airportԱրտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների վրա Ռուսաստանի տնտեսական ծանր վիճակը չէր կարող իր անմիջական ազդեցությունը չունենենալ: 

Վերջին տարիների տնտեսական վատ վիճակը կարող է ունենալ նաև հետևյալ ազդեցությունը, ոչ թե նվազում է արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը, այլ արդեն մեկնածները իրենց մոտ են տանում Հայաստանում մնացած իրենց ընտանիքներին, քանի որ Հայաստանում ևս տնտեսությունը ոչ այդքան հուսադրող վիճակում է :

Politik.am-ի թղթակիցը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզ, Սարուխանի համայնքապետ Վահան Գևորգյանի հետ, ով նշեց «Առաջ զգացվում էր, որ արտագնա աշխատանքի մեկնած համագյուղացիները,  նորմալ վարձատրվել էին, շինարարությունն էին անում, հարկերն էին վճարում, իսկ վերջին տարիներին քիչ են վաստակում, դա զգացվում է»,-ասաց համայնքապետը նշելով, որ գյուղում էլ աշխատատեղեր չկան , դպրոցները մանկապարտեզները, և մի քանի մանր բիզնենսերը:

 Մենք փորձեցինք ճշտել, արդյոք հոսքը շարունակում է մնալ դեպի Ռուսատան, թե Եվրոպական երկրներ մեկնողներ էլ կան, հարցին ի պատասխան Գևորգյանը նշեց, որ միայն Ռուսատան և Ղազախստան են մեկնում իրենց համայնքի:

Դիտվել է 217 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy