Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների բողոքի ակցիան. Ուղիղ միացում

231778781392032084Այս պահին պատվիրակություն է ձևավորվում, ովքեր պետք է մասնակցեն բանակցություններին, որից հետ միայն կհրապարակայնացնեն քննարկման մանրամասները, որովհետև լրատվամիջոցների ներկայացուցիչներին չի թուլատրվել մասնակցել ժողովին:

Միևնույն ժամանակ ԴԵՄ ԵՄ նախաձեռնության մասնակիցները դրսում սպասելու են մինչ կավարտվի ժողովը:


16:20

Այս պահին ՀԿԵ աշխատակիցները ԴԵՄ ԵՄ նախաձեռնության անդամների հետ միասին դեռևս քննարկում են բանակցությունների մասնակցելու առաջարկք: Արհմիությունների նախագահը աշխատակիցներին տեղեկացրեց, որ տնօրենի հետ կարելի է բանակցել առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների, որից հետ միայն մամուլի ասուլիս կլինի:


16:09

ՀԿԵ աշխատակիցներն այժմ գնում են բանակցությունների տնօրին Վիկտոր Ռեբեցու հետ և նրանց պահանջն է, որպեսզի բանակցությանը ներկա գտնվեն նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները:


15:53

Հենց հիմա Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել իրենց վարչական շենքի դիմաց՝ հայտնելով դժգոհություն կուտակայինի կենսաթոշակային համակարգից: Նրանց են միացել «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները:

 


Այս թեմայով