Home » Real Politik » Սերժ Սարգսյանը պաշտոնանկ կանի

Սերժ Սարգսյանը պաշտոնանկ կանի

սերժ-յուրիԻնչո՞ւ Հակոբյանին բերեցին Երևան, նա ուզո՞ւմ էր դա, թե՞ ոչ:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Երեկ հայտնի դարձավ, որ ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին Սերժ Սարգսյանը նշանակել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այս քայլը տարակարծությունների տեղիք տվեց այն իմաստով, որ եթե Մովսես Հակոբյանը լավ հրամանատար է, ապա ինչու են նրան բերում Երևան:

Մովսես Հակոբյանի հեղինակությունն աճեց 2014 թվականի օգոստոսի և դրանից առաջ ԼՂՀ սահմանին ռազմական գործողության ակտիվության ժամանակ, քանի որ հակառակորդի սադրանքներին համարժեք պատասխան տրվեց և զինվորներին հերոսացնելուց բացի  հասարակակն կարծիքի վրա ազդող վերլուծաբաններն ու տեսաբանները սկսեցին Մովսես Հակոբյանի կերպարի արժևորման գործընթացը, որը հաջողությամբ իրականացրեցին:

Իսկ ինչո՞ւ Հակոբյանին բերեցին Երևան, նա ուզո՞ւմ էր դա, թե՞ ոչ:

Վերջին շրջանում հասարակական քաղաքական շրջանակների թիվ մեկ քննարկման թեման Հայաստանի իշխանության վերարտադրության հարցն է: Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը, որը առաջ քաշեց Սերժ Սարգսյանը դեռևս օրակարգային է և իրադարձությունների օրինաչափ զարգացման դեպքում սահմանադրական հանրաքվեն անխուսափելի է: Բնական է, որ Սերժ Սարգսյանն այս հարցով շիլաշփոթ է ստեղծել ներքաղաքական կյանքում և խորհրդարանական ու արտախորհրդարանական  ուժերը չեն հասցնում համարժեք արձագանքնել կատարվող  իրադարձություններին: Սահմանադրական բարեփոխումների գործընթացում այս պահի դրությամբ դեռևս նորություն չկա և դա պայմանավորված է  նաև նրանով, որպեսզի  իշխանությունների գործողությունների պլանը չխաթարվի:Մովսես Հակոբյանի Երևան նոր աշխատանքի տեղափոխման հարցը կասեցվել է

Այս ֆոնին ԼՂՀ ՊԲ արդեն նախկին հրամանատար Մովսես Հակոբյանն ունի նոր աշխատասենյակ ու զբաղեցնում է Հայաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի տեղակալի պաշտոնը: Ինչպես ասում են՝ լավ տեղակալ ունեցող պետերը կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ տեղակալները իրենց փոխարեն գերազանց կատարում են առաջ քաշված հանձնարարականները, իսկ ներկայանում են պետերը: Այս գործընթացում Մովսես Հակոբյանին տրված է փորձաշրջան՝ իրեն արդարացնելու համար, քանի որ նա ունի շատ լավ հնարավորություն զբաղեցնելու Յուրի Խաչատուրովի տեղը:  Ի դեպ, մեկ տարի անց լրանալու է  Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետը և այս պարագայում նրան արդեն իսկ փոխարինող է պատրաստվում՝ իդեմս Հակոբյանի: «Եթե զինվորը չի ցանկանում դառնալ գեներալ, ապա  նա պետք չի բանակին» տրամաբանության մեջ Մովսես Հակոբյանը դժվար թե չցանկանար Հայաստանի պաշպանության նախարարությունն էլ ղեկավարել:

Յուրի-ԽաչատուրովԱմբողջացնելով վերը շարադրվածը՝ կարող ենք կարծել, որ բոլոր նախադրյալները կան Մովսես Հակոբյանին տեսնելու նախ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում, ապա ՝ պաշտպանության նախարարի: Այս ամենի  համար բնական է, որ Սերժ Սարգսյանը պետք է պաշտոնանկ անի կամ թոշակի ուղարկի Յուրի Խաչատուրովին:

Իսկ այս  վերադասավորվածությունը պատահական չի լինի, եթե պայմանավորենք Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանում իշխանությունը չհանձնելու և Սեյրան Օհանյանին նախագահի ամենահավանական թեկնածու պատրաստելու հերթական քայլ:

Դիտվել է 3,604 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy