Սերժ Սարգսյանն ու Դոն Պիպոն բարեկամանում են


Սերժ Սարգսյանն ու Դոն Պիպոն բարեկամանում ենՍերժ Սարգսյանը ՀՀԿ-ական էլիտայի գլխավորությամբ Մոսկվայում մասնակցել է  Կամո Ավագումյանի որդու հարսանիքին:

«Ժողովուրդ»- ի տեղեկություններով՝ շաբաթ օրը Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական էլիտայի գլխավորությամբ Մոսկվայում մասնակցել է հայտնի հայ միլիոնատեր, «Ավալոն» ընկերության սեփականատեր, ՌԴ-ում «Մերսեդես» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ, ՌԴ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կամո Ավագումյանի որդու հարսանիքին: Ըստ լուրերի՝ նրա որդին ամուսնացել է Մոսկվայի գլխավոր ուռոլոգ Արամայիս Կամալովի դստեր հետ: Սերժ Սարգսյանը` ՀՀԿ-ականների հետ նախագահական ինքնաթիռով մեկնել է Մոսկվա, քեֆ արել և վերադարձել Հայաստան: Մեր տեղեկություններով՝ հարսանեկան արարողությանը ներկա է եղել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանում ստանալ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից, բայց նա ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի: Իսկ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց: Ի դեպ, Կամո Ավագումյանի որդիներից մեկը վերջերս ամուսնացել է Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի աղջկա հետ»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով