Home » ՄԱՄՈՒԼ » Մհեր Սեդրակյանի «քավորությամբ» էլիտար հարսանիք է եղել

Մհեր Սեդրակյանի «քավորությամբ» էլիտար հարսանիք է եղել

մհեր սեդրակայան7Քաղաքական էլիտան շարունակում է հարսանիք-փարթիները. Թոխմախի Մհերը՝ հարսանիքի քավոր:

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական և տնտեսական էլիտան շարունակում է հարսանիք-փարթիները: Ուրբաթ օրը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում կայացել է հերթական հարսանիքը: Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, ով Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո, ասում են, հազվադեպ էր նման խնջույքների մասնակցում, առավել ևս՝ ակտիվ դերում լինում, եղել է հարսանիքի քավորը:

Իսկ ամուսնացողները Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ-ի (հանրությանը հայտնի է «Թաղման բյուրո» անվամբ) տնօրեն Վարուժան Սուքիասյանի որդին և Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ դուստրն են եղել»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 108 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy