ԵԽԽՎ ներկայացուցիչները ողջունում են սահմանադրական բարեփոխումները

ԵԽԽՎ ներկայացուցիչները ողջունում են սահմանադրական բարեփոխումներըԵԽԽՎ համազեկուցողներ Ակսել Ֆիշերն ու Ալան Միլը ողջունել են սահմանադրական բարեփոխումների միջոցով որոշ  համակարգային թերություններ հայտնաբերելու Հայաստանի որոշումը։ Այս մասին ասված է այցի ավարտին համազեկուցողների արած հայտարարության մեջ։

Այցի ընթացքում համազեկուցողները նշել են Հայաստանում բարեփոխումների նկատմամբ, հատկապես քաղաքական համակարգի հնարավոր փոփոխության հարցում տարբեր քաղաքական ուժերի ունեցած տարբեր հայացքները։ Այս կապակցությամբ նրանք ընդգծել են, որ «բարեփոխումների հիմնական  նպատակը պետք է լինի քաղաքական բազմակարծության ամրապնդումը, Կառավարության՝ Ազգային ժողովին հաշվետու լինելը եւ վերջին հաշվով քաղաքական համակարգի հանդեպ հանրային վստահությունը»։

Ընդունելով, որ քաղաքական եւ ընտրական գործընթացներում քաղաքական վստահությունը դեռեւս այդքան էր բարձր չէ, նրանք խորհուրդ են տվել խուսափել ցանկացած բարդ ընտրական համակարգերից, քանի որ նման մտադրությունը կարող է սխալ ընկալվել։ Բացի այդ, նրանք կոչ են արել իշխանություններին առաջիկա հանրաքվեին հետեւելու համար միջազգային դիտորդներ հրավիրել եւ համոզվել, որ հանրության հետ համապատասխան քննարկումներ եւ խորհրդատվություններ են տարվում։

«Համապարփակ հանրային քննարկումները եւ հանրաքվեի լիակատար ժողովրդավար գործընթացը առանցքային պահ են նոր սահմանադրության դեմոկրատական օրինականության համար»,- հայտարարել են զեկուցողները։

Այն ժամանակ, երբ հանրային քննարկումների մեծ մասը ուղղված է քաղաքական  համակարգի հնարավոր փոփոխությանը, համազեկուցողները նշել են, որ սահմանադրական բարեփոխումների կոնցեպցիան ենթադրում է, որ համալիր սահմանադրական փոփոխությունները կընդունվեն մարդու իրավունքների պաշտպանության եւ անկախ դատական համակարգի մեխանիզմների ամրապնդման նպատակով։ «Մենք ողջունում ենք այս մտադրությունը, եւ այս կետերում հանրային քննարկումների վրա քաղաքական համակարգի մասին քննարկումները չպետք է ստվեր նետեն»,- ընդգծել են նրանք։

Համազեկուցողները զեկույցը կներկայացնեն սեպտեմբերին մոնիթորինգային հանձնաժողովի այցի ժամանակ եւ մտադիր են հետ վերադառնալ այս տարվա երկրորդ կեսին։

Դիտվել է 14 անգամ
 


Այս թեմայով