16 հարկանի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

8v5rgYHuqV9FHBGv08nK_tnԱյսօր՝ հոկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 19 շենքի բակում տղամարդու դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում ժամանել են Երևանի շտապ օգնության 1-03 ծառայության թիվ 23 բրիգադը, ովքեր 30 րոպեից ավել սպասում էին, որպեսզի ժամանեն ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ կժամաներ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Աշոտ Վարդանյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ոստիկաններ Վահագն Եփրեմյանն ու Կարապետ Բեթլեմյանը պարզեցին, որ մահացած տղամարդը նշված շենքի թիվ 25 բնակարանի բնակիչ, 44-ամյա Գագիկ Սաքանյանն էր:

Ամբողջական նյութը այստեղ

 


Այս թեմայով