Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » 16-ամյա ակտիվիստուհուն Սախարովի անվան մարդու իրավունքների մրցանակ է շնորհվել

16-ամյա ակտիվիստուհուն Սախարովի անվան մարդու իրավունքների մրցանակ է շնորհվել

Պակիստանցի ակտիվիստուհի 16-ամյա Մալալա Յուսաֆզային շնորհավորել է Սախարովի անվան մարդու իրավունքների մրցանակ:

231568821381404506Անցած տարի թալիբները կրակել էին Մալալայի ուղղությամբ, երբ ակտիվիստուհին աղջիկների ավելի լավ իրավունքների կոչ էր անում:

Սախարովի անվան մրցանակը շնորհվում է ամեն տարի Եվրախորհրդարանի կողմից` ի հիշատակ հայտնի սովետական ֆիզիկոս Անդրեյ Սախարովի:

50.000 եվրո արժողությամբ մրցանակը համարվում է Եվրոպայի մարդու իրավունքների բարձրագույն մրցանակ:

Մալալան հայտնի է դարձել 2009 թվականին, երբ BBC-ի ուրդու ծառայության բլոգում պատմել է Թալիբանի ղեկավարության ներքո իր կյանքի և աղջիկների ուսուցման պակասի մասին:

Հուլիսին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում հնչեցրած իր ուղերձում Մալալան ասել է, որ երբեք չի լռելու:

Դիտվել է 27 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy