Ռեկետ՝ պետական մակարդակով

Ինչպես և խոստացել էի, այսօր ձեր հետ կկիսվեմ մի տեղեկատվությամբ, որն այս ապօրինի իշխանության ևս մի հանցագործության և թուլության մասին է խոսում:

Ուրեմն Պարտադիր կուտակային կենսաթոշակայինի օրենքի կիրարկման կասեցումից հետո մեր ամենազոր անիշխանության ներկայացուցիչները պարտադրում են, իսկ ավելի ճիշտ, տոկոսներ են խլում պետական հիմնարկների և մի շարք կազմակերպությունների աշխատակիցներնի աշխատավարձերից:

Սրանով համ իրականացնում են ջեբկիրության իրենց քաղաքականությունը, բացի այդ փորձում են ցույց տալ, որ տեսեք ինչքան մարդ է կամավոր մասնակցում կուտակային համակարգի մեր վեհ գաղափարին….

Սա պետական մակարդակով ռեկետ է, ահազանգեք, հետաքրքրվեք ձեր ծանոթներից ու մի լռեք…

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանի գրառումը Ֆեյսբուքում:

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով