Աղվան Հովսեփյանի Միասնական քննչական կոմիտեն չի՞ ստեղծվի

աղվան«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանը վերջապես  սկսել է քննարկել երկար  սպասված՝ Միասնական քննչական կոմիտեի ստեղծելու  մասին նախագիծը։ Ընդունված կարծիք կա, թե այդ կոմիտեն ստեղծվում է, որ  նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը  պաշտոն ունենա։

Հիշեցնենք, նախապես մտադրություն կար, որ  միասնական քննչական կառույցը պետք է ստեղծվի ՊՆ, Ոստիկանության եւ ՊԵԿ-ի քննչական կառույցների միավորման արդյունքում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին հաջողվել է իր քննչականը պահել իր մոտ։

Քննչական մարմնի ստեղծման նախագծի համաձայն՝ Միասնական քննչական կոմիտեն պետք է ստեղծվի ՊՆ-ի եւ Ոստիկանության քննչական մարմինների միավորման արդյունքում։ Սակայն հիմա էլ տեղեկություններ են շրջանառվում, թե այն չի էլ ստեղծվի, քանի որ այս երկու գերատեսչություններում էլ դժգոհություն կա, որ իրենց քննչական կառույցները ղեկավարելու է Ա. Հովսեփյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 66 անգամ
 


Այս թեմայով