Վովա Գասպարյանն ասում է, որ իրենց չի կարելի

vladimir-gasparyan3Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, հրավիրել էր խորհրդակցություն՝ քննարկելու Սերժ Սարգսյանի՝ վերահսկողության ծառայության՝ Ճանապարհային ոստիկանությունում իրականացրած հետազոտությունների արդյունքները:

Վլադիմիր Գասպարյանը խստորեն պահանջել է ՃՈ աշխատակիցներից՝ տուգանային հրապարակ տանել այն մեքենաները, որոնք չունեն համապատասխան փաստաթղթեր:

«Ցանկացած տրանսպորտային միջոց, որի վրա այլ համարներ է դրված, համապատասխան փաստաթղթեր չունի, առանց վերադասին զգուշացնելու՝ տանում եք ուղիղ տուգանային հրապարակ: Եթե այդ մեքենային նստած է Հանրապետության ոստիկանության պետը, նրան իջեցրեք մեքենայից եւ մեքենան տարեք տուգանային հրապարակ: Սա հրաման է, հրաման չկատարողն ամիջապես կհեռացվի համակարգից»,- ասել է Գասպարյանը:

Անդրադառնալով կեղծ համարանիշերով ու տեխնիկական փաստաթղթերով, հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաների հայտնաբերման խնդրին՝ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է նաեւ կարճ ժամանակում շրջանառության մեջ դնել մայրաքաղաքի մուտքերն ու ելքերը հսկող սարքեր, իսկ մարզերում օգտագործել նույն սարքավորումների շրջիկ տարբերակները:

Նա նորից ընդգծել է, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են. «Բացասաբար եմ վերաբերելու, եթե տեսնեմ, որ ինչ-որ մեկին նկատի են ունեցել՝ պաշտոնատար անձ է, մեծահարուստ է, բաց են թողնում եւ տակովն են անում: Որպես կանոն՝ խմում են, նստում ղեկին այն վարորդները, որոնք կարծում են, թե ապահովագրված են ոստիկանության կողմից: Այս միֆը պետք է վերացնել»,- ասել է ոստիկանության պետը:

Վլադիմիր Գասպարյանը զգուշացրել է նաեւ, որ պատժվելու են նաեւ այն ոստիկանները, որոնք ոստիկանական մեքենայով կխախտեն ճանապարհային երթեւեկության կանոնները. «Տղերք, մեզ առաջին հերթին չի կարելի է: Եթե կտեսնեք, որ ձեր ոստիկանության պետը նույնիսկ շտապելու ժամանակ կարմիր լույսի տակով է անցնում, ինքներ շարունակեք»:

Դիտվել է 144 անգամ
 


Այս թեմայով