Home » ՄԱՄՈՒԼ » Հիմա էլ նաիրիտցիներն են մեղավո՞ր

Հիմա էլ նաիրիտցիներն են մեղավո՞ր

collageԷլեկրաէներգիայի թանկացմանն անդրադառնալով «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էլէներգիայի սակագինը բարձրացնելու փաթեթի մեջ ներառված են նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցերին» այլ ընկերությունների ունեցած անհուսալի պարտքերը: Այս պահի դրությամբ դա ընդհանուր առմամբ կազմում է մոտ 5 միլիարդ դրամ:

ՀԷՑ-ի նկատմամբ ամենամեծ անհուսալի պարտք կուտակած ընկերությունը «Նաիրիտն» է: Մինչ այժմ խոսվում է, որ «Նաիրիտի» ունեցած պարտքը ձեւավորվել է ՀԷՑ-ից ստացած էլէներգիայի դիմաց վճարումներ չիրականացնելու պատճառով: Սակայն մեր ունեցած տեղեկություններով, պարտքի մեծ մասը ձեւավորվել է այն պատճառով, որ կառավարությունը ՀԷՑ-ին խնդրել է պարտք տալ «Նաիրիտին»՝ վերջինիս աշխատակիցների աշխատավարձի մի մասը փակելու համար:

Թե որքա՞ն գումար է հատկացրել ՀԷՑ-ը, դրանով քանի՞ ամսվա պարտք է փակվել առայժմ անհայտ է: Բայց ՀԷՑ-ի տված պարտքը հետագայում չի մարվելու եւ ըստ ընկերության ներկայացրած սակագների բարձրացման հիմնավորումների, ամբողջ ծավալով ներառվելու է սակագնի մեջ: Ստացվում է, որ կառավարությունը նաիրիտցիներին ունեցած պարտքի մի մասը փակելու է հոսանքի սակագինը բարձնելու հաշվին: Այսինքն կառավարությունը մի ձեռքով աշխատավարձ է տալիս նաիրիտցիներին, մյուս ձեռքով ամբողջ հանրությունից, այդ թվում նաեւ նույն նաիրիտցիներից ետ տանում այդ գումարը սակագնի բարձրացման շնորհիվ»:

Դիտվել է 17 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy