Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Դատապարտյալները պատիժը կկրեն կիսափակ ռեժիմով

Դատապարտյալները պատիժը կկրեն կիսափակ ռեժիմով

shant_har_11Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանն արդեն մի քանի օր է հացադուլի մեջ էին: Դատապարտյալները պահանջում էին որ պատժի կրման կիսաբաց ռեժիմը փոխարինվեր կիսափակ ռեժիմի և իրենց տեղափոխեին առանձին խուց: Նրանք բողոքը հիմնավորում էին կիսաբաց ռեժիմում իրենց կյանքին սպառնացող իրական վտանգի առկայությամբ:

 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովն այսօր քննարկելով նրանց դիմումը, որոշում է կայացրել, որ դատապարտյալները պատիժն այսուհետ կշարունակեն կրել կիսափակ ռեժիմով՝ խցային պայմաններում:

 

Դիտվել է 66 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy