Դաշնակցական նախկին պատգամավորը ռեկտորի պաշտոնում

politexnik-600x344«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ իշխանություններն արդեն կայացրել են քաղաքական որոշում, թե ով պետք է դառնա պոլիտեխնիկի ռեկտոր: Իշխանությունները սատարելու են դաշնակցական, ԱԺ նախկին պատգամավոր Ոստանիկ Մարուխյանի թեկնածությունը՝ այդ քայլով հընթացս լուծելով ՀՅԴ-ի հետ մերձեցման խնդիրը:

Նկատենք, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշտոյանը վերջերս ջանք ու եռանդ չի խնայում հրապարակային կերպով այդ որոշումը համապատասխան օղակներում լսեցնել տալու և Մարուխյանին իր աջակցությունը հայտնելու համար: Նախարարը, որը բացարձակ ակտիվ չէր պոլիտեխնիկի սեքս-սկանդալից հետո, հիմա նոր եռանդով լծվել է իր աշխատանքին:

Նախ՝ որպեսզի ապացուցի իր վերևներին, որ հարց լուծող նախարար է ու այդպիսով պահպանի իր պաշտոնը դաշնակցական ոտնձգություններից, երկրոդը` որովհետև «դեղին քարտ» է ստացել պոլիտեխնիկի շուրջ վերջին մեկ տարվա սկանդալային իրադարձություններում ցուցաբերած պասիվության եւ խնդրի հանգուցալուծումը այսքան ձգձգելու համար»:

 


Այս թեմայով