ՀՅԴ երիտասարդները փողոց դուրս կգան

HJDՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը հայտարարություն է տարածել, որ ՀՅԴ երիտասարդները հունիսի 17-ին, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց կիրականացնեն:

Հայտարարությունում ասվում է.

«Վաղը, ժամը 11:00-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի (Սարյան փող., 22 շենք) մոտ նախատեսում են բողոքի ցույց՝ ընդդեմ էլերկտրաէներգիայի անհիմն թանկացման:

Կոչ ենք անում բոլոր ՀՀ քաղաքացիներին` միանալ մեր բողոքի ակցիային՝ պահանջելու վերոնշյալ հաձնաժողովից քաղաքական ճնշումերի ներքո չկայացնել որոշում, որի անդառնալի հետեւանքները կաթվածար են անելու առանց այդ էլ խոցված ՀՀ քաղաքացու կենցաղը»:

Դիտվել է 470 անգամ
 


Այս թեմայով