Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ուսուպաշվիլիին

Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել ՈւսուպաշվիլիինՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին:

«Հարգելի պարոն Ուսուպաշվիլի,

Ընդունեք իմ խորին ցավակցությունը Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ զոհվածների ընտանիքներին եւ եղբայրական վրաց ժողովրդին տոկունություն եւ ոգու արիություն: Մենք մշտապես կանգնած ենք Ձեր կողքին, հարգելի պարոն Ուսուպաշվիլի»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում:

Դիտվել է 13 անգամ
 


Այս թեմայով