Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ադրբեջանի խորհրդարանն անպատասխան չի թողնի Բունդեսթագի ոչ բարեկամական բանաձևը

Ադրբեջանի խորհրդարանն անպատասխան չի թողնի Բունդեսթագի ոչ բարեկամական բանաձևը

Ադրբեջանի խորհրդարանն անպատասխան չի թողնի Բունդեսթագի ոչ բարեկամական բանաձևըԱդրբեջանի մեջլիսն անպատասխան չի թողնի հունիսի 12-ին Գերմանիայի խորհրդարանի`Բունդեսթագի ընդունած «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության պահանջ» խորագրով բանաձևը, հայտարարել է խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հարցերով հանձնաժողովի անդամ Ռասիմ Մուսաբեկովը՝ Բաքվում Եվրոպական խաղերի կապակցությամբ գտնվող ռուս խորհրդարանականների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

«Մեր խորհրդարանականները պատասխան են պատրաստում Բունդեսթագի բանաձևին, որը դիտարկում ենք որպես Ադրբեջանի դեմ քայլ»,- Մուսաբեկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 27 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy