15.00-ից դադարեցնում ենք անհնազանդության բոլոր ակցիաները. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ կոչ արեց դադարեցնել անհնազանդության միջոցառումները և հնարավորություն տալ կառավարությանը աշխատել։

Նա քաղաքացիներին հորդորեց 15։00-ից բացել փողոցները, դադարեցնել անհնազանդության ակցիաները և որևէ ճանապարհ որևէ նպատակով չփակել։

«Ուզում եմ հիշեցնել, որ «Իմ քայլը» ակցիայի առանցքային նպատակը եղել է ՀՀ քաղաքացու հաղթանակը և ուզում եմ արձանագրել, որ ՀՀ քաղաքացին հաղթել է։ Նրա հաղթանակի արդյունքն այն է, որ ինքը որոշել է, թե ով պետք է ղեկավարի երկիրը։ Փողոցները փակելու մեր ակցիաները անում էինք, որովհետև համոզված էինք, որ ՀՀ-ում չկա իշխանություն։ Եվ հիմա երբ Հայաստանում հաստատված է իշխանություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը, հետևաբար ճիշտ մոտեցում չէ անհնազադնությունը, փողոցներ փակելը:

», -հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ շեշտելով , որ բոլոր հարցերը կքննարկվեն և լուծում կստանան ժամանակի ընթացքում:

Այս թեմայով