15-օրյա ժամկետում կառավարություն չձևավորելու դեպքում պետք է անցկացնել արտահերթ ընտրություն

կառավարությունԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկած սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը նկատեց, թե նորագույն Հայաստանի պատմության մեջ երբևէ կառավարման ճգնաժամ չի առաջացել, և իշխող ուժերին հաջողվել է կոալիցիա ձևավորել մի քանի ուժերի հետ:

Ըստ այդմ էլ նա հիմնական զեկուցող, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանից հարցրեց, թե արդյո՞ք այդ դեպքում 89-րդ հոդվածի 3-րդ կետն անտրամաբանական չէ, համաձայն որի`պետք է ձևավորել կոալիցիոն կառավարություն: Նա առաջարկեց՝ տասնհինգօրյա ժամկետում կառավարություն չձևավորելու դեպքում անցկացնել արտահերթ ընտրություն:

«Քաղաքագիտական առումով դժվար է բացատրել, թե ինչու է անհրաժեշտ կոալիցիոն կառավարությունը ձևավորելը, սակայն կան տեսություններ քաղաքագիտության մեջ, և միակ ռացիոնալ բացատրությունն այն է, որպեսզի ձևավորվող կառավարությունը աջակցության լայն բազա ունենա»,-ասաց Պողոսյանը:

Վարդան Պողոսյանը համակարծիք չէ Հակոբյանի հետ, որ ձայների 50% ստանալով՝ մեծամասնություն է ձևավորվում. «Ըստ համամասնական ընտրակարգի, դեռևս երբևէ նման արդյունք չի գրանցվել, որ որևէ կուսակցություն ստանա 50 % կամ ավելի ձայն»։

Դիտվել է 58 անգամ
 


Այս թեմայով