Թոխմախի Մհերը կարող է պայթեցնել դպրոց և մի ամբողջ թաղամաս (լուսանկարներ)

3281451361478055Մայրաքաղաքում կարելի է հանդիպել շատ կառույցների, որոնք չեն համապատասխանում քաղաքի ճարտարապետական տեսքին և այստեղ կարծես արդեն պայքարելն էլ է անիմաստ դարձել, սակայն երբ հարցը բացի տեսքից վերաբերվում է նաև քաղաքացիների անվտանգությանը, պայքարել ամեն դեպքում անհրաժեշտ է: Ըստ սահմանված նորմերի բնակելի տարածքներին մոտ գազալցակայաններ կառուցել չի թույլատվրվում, քանի որ լցակայանում որևէ վթարի դեպքում կտուժեն մոտակայքում բնակվող քաղաքացիներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս պահանջին հետևելը բխում է բոլորի շահերից, սակայն ոչ իշխանության ներկայացուցիչների շահերից: Երևան քաղաքում, Էրեբունի համայնքի թաղապետարանի դիմաց բոլորն են նկատել մեծ գազալցակայան, որը ըստ Politik.am-ի տեղեկությունների պատկանում է ԱԺ պատգամավոր, Սերժ Սարգսյանի բաժակի ընկեր Մհեր Սեդրակյանին, ով ավելի հայտնի է Թոխմախի Մհեր մականունով: Այս գազալցակայանի ձախ կողմում կեմ մետր հեռավորության վրա բնակելի տներ են, աջ կողմում բենզալցակայան, իսկ դիմացը հանրակրթական դպրոց: Հիմա հարց է առաջանում, որ ստանդարների համաձայն է գազալցակայան կառուցվել այսպիսի մարդաշատ վայրում: Ինչ կկատարվի, եթե հանկարծ որևէ վթարի հետևանքով այս գազալցակայանում պայթյուն տեղի ունենա` պատկերացնելն ուղղակի սարսափելի է: Գազալցակայանը վերջերս ընդարձակվել է և այնպես է ստացվել, որ համայնքի նոր բարեկարգված այգի կարելի է հասնել գազալցակայանի միջով անցնելով: Հետաքրքիր է, որ այս լցակայանը միակն է, որը գնտվում է քաղաքի ներսում և հասկանալի է թե ինչ պատճառներով, չէ որ Էրեբունի համայնքը Թոխմախի Մհերի կալվածքը չէ:

Դիտվել է 2,104 անգամ
 


Այս թեմայով