146 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարա...

Հայաստանում մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 3175-ի։

1 օրում գրանցվել է առողջացման 49 դեպք։

Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 1 դեպք։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 3029 դեպք: