Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը դիտողություն չարեց գործընկերոջը «ոջիլ» անվանած Հայկ Բաբուխանյանին

Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը դիտողություն չարեց գործընկերոջը «ոջիլ» անվանած Հայկ Բաբուխանյանին«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հասկանում ենք, որ ԱԺ նախագահի պաշտոնը բավական լուրջ եւ պատասխանատու պաշտոն է։ Հասկանում ենք նաեւ, որ եթե բախտներս ինչ-որ բանում բերել է, դա այն է, որ այդ պատասխանատու պաշտոնը զբաղեցնում է  Հովիկ Աբրահամյանի խառնվածքի տեր մարդը, այսինքն մի մադ, որ հրաշալի է տիրապետում հակամարտող կողմերին, եթե չասենք կարգի հրավիրելու, ապա առնվազն միմյանցից որոշակի հեռավորության վրա պահելու գործիքներին։

Երեկվա նիստում, սակայն, Արգամիչը մի քիչ զիջեց դիրքերը։

Հայկ Բաբուխանյանը, վստահ, որ գտնվում է Հովիկ Արգամիչի եւ ՀՀԿ-ական մեծամասնության ձեռքերում, Ալեքսանդր Արզումանյանին ասել է «ոջիլ», Արզումանյանն էլ հակադարձել է՝ «մի խանգարի, այ տղա»։

Եվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Արգամիչը նկատողություն չի անում Բաբուխանյանին, այլ Արզումանյանի վրա է մուննաթ գալիս։ Արդար չի, պարոն Աբրահամյան»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 65 անգամ
 


Այս թեմայով