14 մարդ առողջացել է, 6 մարդ մահացել, Հայաստան...

Հայաստանում հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 697 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 11221-ի։

1 օրում գրանցվել է առողջացման 14 դեպք։

Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 6 դեպք։

Բացասական թեստեր՝ 1112։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 10524 դեպք: