Ուզում է ինձ սպանել. Շանթ Հարությունյան

շանթ-շահենԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական Ժամանակ»ի կայքին է  փոխանցել  նոյեմբերի 5-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի հայտարարությունը, որ ներկայացնում ենք ստորեւ.

«Դիմել եմ «Վարդաշեն» ՔԿՀ պետին, որպեսզի ինձ եւ ընկերներիս տեղափոխեն բանտախուց, քանի որ ռուսական ԿԳԲ-ն ՀՀ ԿԳԲ-ի իր գործակալների միջոցով ուզում է ինձ սպանել, մասնավորապես՝ գեներալ Արզուման Հարությունյանը, ով ոչ միայն ռուսական, այլեւ Ադրբեջանի ԿԳԲ-ի գործակալ է, եւ գիտի, որ ես տեղեկություն ունեմ այդ մասին:

Ելնելով վերը գրվածից, համոզված եմ, որ ինձ սպանելու վտանգը մինիմալի կհասցվի, եթե ես իմ երկու ընկերների հետ կալանքս կրեմ բանտախցում: Եթե նույնիսկ սպանվեմ, ընկերներս կիմանան, իսկ մյուս կալանավորները անտեղի չեն տուժի:

Շանթ Հարությունյան»:

 


Այս թեմայով