Կայացել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման համակարգող խորհրդի նիստը Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Oek_5Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել են միավորման մասնակից 62 կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարները:

Նիստում քննարկվել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման համակարգող խորհրդի աշխատակարգի, կառավարման խորհրդի ձևավորման և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Նիստում քննարկվել և ընդունվել են հետևյալ որոշումները.

1. Ձևավորվել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման ծրագրային փաստաթղթերի մշակման խումբ` «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանի և «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի համանախագահությամբ:

2.Ձևավորվել է մարզային հանդիպումների կազմակերպման աշխատանքների խումբ «Մեր Տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ Վաչագան Չիբուխչյանի և «Օրինաց երկիր» կուսակցության քաղական խորհրդի անդամ Իշխան Խաչատրյանի համանախագահությամբ:

3.Ձևավորվել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման անդամ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների միջև հանդիպումների կազմակերպման և աշխատանքների համակարգման աշխատանքային խումբ` «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանի և «Փոքր Ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Ասլանյանի համանախագահությամբ:

Նիստում քննարկվել է էլեկտրաէներգիայի թանկացումների հարցը: Անընդունելի և անթույլատրելի դիտարկելով ապաշնորհ կառավարման արդյունքում կուտակված պարտքը էլեկտրաէներգիայի գնի անհիմն բարձրացման միջոցով ժողովրդի վզին փաթաթելու փորձը` որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Լևոն Դոխոլյանի և «ՄԵՆՔ» Երիտասարդական Միություն հասարակական կազմակերպության նախագահ Արամ Ստեփանյանի համանախագահությամբ և մասնակցել բողոքի ցույցերին:

Նիստում անդրադարձ է կատարվել նաև երկրի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող այլ հիմնահարցերի, ներառյալ իշխանության ներկայացրած սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր: Համակարգող խորհուրդը այս և մի շարք այլ հարցերի շուրջ ձևավորել է հավաքական դիրքորոշում, որի մասին հանրությանը կիրազեկվի առաջիկա համակարգող խորհրդի նիստում հաստատելուց հետո: Նիստում «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի  պատասխանատու է նշանակվել Վահե Մոսինյանը (հեռ. 095-88-77-66): «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի ծառայություն:

Դիտվել է 32 անգամ
 


Այս թեմայով