Օր 2-րդ` Հայաստանը կներկայացնեն 3 ըմբիշ. Բաքու 2015 (Ուղիղ)

collageԱյսօր` հունիսի 14-ին Բաքվում մեկնարկեց մրցումային երկրորդ օրը: Հայաստանն այստեղ կներկայացնեն երեք ըմբիշ: 66 կգ քաշայինների պայքարում գորգ դուրս կգա Միհրան Հարությունյանը, 75 կգ-ում Կարապետ Չալյանը և 85կգ-ում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի Մաքսիմ Մանուկյանը: Միհրան Հարությունյանն առաջին գոտեմարտը կանցկացնի իսպանացի Նավարրո Սանչես Իսմաիլի դեմ: Կարապետ Չալյանի առաջին մրցակիցը դանիացի Մարկ Մադսենն է: Մաքսիմ Մանուկյանն էլ մեկնարկային փուլում կգոտեմարտի չեխ Արթուր Օմարովի դեմ:

Ըմբշամարտի ամբողջ մրցաշարին և մեր մարզիկների ելույթներին կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ` ուղիղ հեռարձակմամբ:

Դիտվել է 466 անգամ
 


Այս թեմայով