Home » Real Politik » 14 միլիարդ. նախարարի և նրա կնոջ կարողությունը

14 միլիարդ. նախարարի և նրա կնոջ կարողությունը

NewsPhoto225Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում դրված է «Յուքոմ» ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին հարց: Ըստ այդմ «Յուքոմը» ստանալու է ավելի քան 17 միլիարդ դրամի ապրանքների ներկրման համար հաշվարկված Ավելացված արժեքի հարկը երեք տարի անց մուծելու հնարավորություն:

Հարցը ներկայացնելու է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որի ղեկավարած գերատեսչությունը հարկային այս արտոնությունը տրամադրելու վերաբերյալ պարզաբանումներում նշել է, որ «Յուքոմը» պատրաստվում է կառուցել 4G սերնդի ցանց եւ հզորացնել առակա 2G ու 3G ցանցը: Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերությունը պաշտոնապես պատկանում է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մերձավոր ազգականներին:

Հիմա եկեք տեսնենք, թե ֆինանսական ինչ միջոցների է տիրապետում Գագիկ Խաչատրյանը և նրա կինը: Փորձենք պարզել, թե նախարարը որքանով օգնության կարիք ունի:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրի, Գագիկ Խաչատրյանն ունի՝

223 202 665 դրամ և 1 870 000 դոլար

Նախարարի կինը՝ Լաուրա Եփրեմյանը հարկային տարվա սկզբում ունեցել է.

181 940 000 դրամ և 4 745 000 դոլար

Ինչպես նաև հարկային տարվա սկզբում 43 000 000 գնել է բնակարան:

Այսպես, ըստ պաշտոնական տվյալների Ֆինանսների նախարարի և իր կնոջ դրամական կարողությունը կազմում է 6 815 000 դոլար և 404 000 000 դրամ: Եթե այս ընդհանուր կարողությունը վերածենք դրամա, ապա կստացվի  14 438 000 000 դրամ կստացվի:

 

 

Դիտվել է 3,154 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy