Home » ՄԱՄՈՒԼ » Սամվել Նիկոյանի սենսացիոն հայտարարությունը

Սամվել Նիկոյանի սենսացիոն հայտարարությունը

նիկոյան«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, ով նախկինում գլխավորում էր Մարտի 1–ի դեպքերի ուսումնասիրության նպատակով Աժ Ժամանակավոր հանձնաժողովը, երեկ իր ելույթում ցնցող հայտարարություն է արել։

Նիկոյանն ասել է, թե իրենք՝ հանձնաժողովի անդամները, Մարտի 1-ի դեպքերի մասին իմացել են մարտի 2-ի առավոտյան՝ «Հայլուր»–ից։
Այնինչ, 2008թ. մարտի 1–ի գիշերը խորհրդարանում հրատապ կարգով արտահերթ նիստ էր գումարվել տեղի ունեցած բախումների պատճառով Երեւանում արտակարգ դրություն մտցնելու նախագահի հրամանագիրը հաստատելու համար, եւ այդ նիստին մասնակցել է նաեւ Սամվել Նիկոյանը։ Ավելին, պարզվում է՝ նա նույնիսկ հարցեր է ուղղել արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին։ Ու հիմա, փաստորեն, Նիկոյանը մոռացել է այս ամենն ու Աժ-ում հայտարարում է, թե իրենք մարտի 1-ի մասին իմացել են մարտի 2-ին նոր միայն»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 74 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy