Հայրենիքը միակն է, որին պետք է տալ առանց վերցնելու. 22 տարի առաջ Վահեն զոհվեց (Video)

Հայրենիքը միակն է, որին պետք է տալ առանց վերցնելու«Շահումյանցիներ, հպարտացեք. ձեր կռվին է միացել Սասնա ծռերի թոռը՝ Վահե Բաղդասարյանը»,- անսքող հրճվանքով ազդարարել է Շահեն Մեղրյանը:

Վահեն ծնվել է 1972թ-ին Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղում: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող էր, երբ սկսվեց Արցախյան գոյամարտը: Վահեն թողեց ուսումն ու միացավ նոր-նոր կազմավորվող մարտական խմբերին: Զոհվել է 1993թ-ի հունիսի 13-ին Դաստագիրում:

1994 թ.-ի մայիսի 6-ին ԼՂՀ գերագույն խորհրդի որոշմամբ Վահե Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով:

«Հայրենիքը միակն է, որին պետք է տալ առանց վերցնելու»,- ասուր էր 21-ամյա Վահեն:

20_07-vahe-5

20_07-vahe-6

վահե

Դիտվել է 110 անգամ
 


Այս թեմայով