Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Շանթ Հարությունյանը պահանջում է իրեն տեղափոխել խցային ռեժիմ

Շանթ Հարությունյանը պահանջում է իրեն տեղափոխել խցային ռեժիմ

շանթ հարությունյան«Քիչ առաջ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի հացադուլ հայտարարած քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի հետ»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Շանթ Հարությունյանն իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում եւ կարծում է, որ դրանք բխում են ԱԱԾ վերնախավից, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանից:

Վտանգը նվազագույնի հասցնելու համար Շանթ Հարությունյանը պահանջում է իրեն տեղափոխել խցային ռեժիմ: Վարդան Վարդանյանը հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի:

Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը հունիսի սկզբին, իրենց դատավճիռներն ուժի մեջ մտնելուց հետո տեղափոխվել էին «Վարդաշեն» ՔԿՀ կիսաբաց ռեժիմային գոտի: Եւ մինչեւ հացադուլ հայտարարելը գտնվել են այնտեղ: Ներկայումս նրանք գտնվում են հացադուլավորների մենախցերում:

«Վարդաշեն» ՔԿՀ պետ Մ. Պողոսյանը իմ հարցին, թե արդյո՞ք երաշխավորում է Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի անվտանգությունը՝ պատասխանեց, որ Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի անվտանգությունը ապահովված է: Պողոսյանը նաեւ տեղեկացրեց, որ իրեն խցային ռեժիմ տեղափոխելու Շանթ Հարությունյանի դիմումը ՔԿՎ տեղաբաշխման հանձնաժողովը կքննարկի երեքշաբթի օրը:

Շանթ Հարությունյանը ինձ խնդրեց իր անունից հայտարարություն հրապարակել, որի բովանդակությունը կփոխանցեմ armtimes.com-ի խմբագրությանը»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է 41 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy