Շահենը, քաղբանտարկյալները և անտեղյակ երկրպագուները

շահենՎերջին շրջանում քաղաքական գրեթե ոչ մի ամբիոնից չի խոսվում քաղբանտարկյալների մասին:

Politik.am: ԿԱՐԾԻՔ: Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանում պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն: Հանդիպման ընթացքում խաղադաշտ մտավ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի տղան` Շահեն Հարությունյանը, պարզեց պաստառն ու ողջ հանրությանը ևս մեկ անգամ հիշեցրեց Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին:

Շահեն  Հարությունյանն արեց մի բան, որին դժվար թե բոլորը գնային: Բողոքի այս յուրահատուկ ձևը տպավորվեց հայ ֆուտբոլասերների մոտ և արդեն իսկ սոցիալական ցանցերում հիացական գրառումների կարեի է հանդիպել: Ֆուտբոլասերների մեծ մասը չհասկացավ, թե ինչ կատարվեց, բարեբախտաբար եղան  ֆուտբոլասերներ, ովքեր հետաքրքրությամբ արձագանքեցին Շահենի ակցիային` ժպիտով և հպարտությամբ:

Հայստանի հավաքականի պարտության ֆոնին նկատվեց  պայքարող երիտասարդի հաղթանակը, որը հաղթահարելով անվտանգության շղթան հայտնվոց խաղադաշտում ու իր գործը հստակ արեց:

Վերջին շրջանում քաղաքական գրեթե ոչ մի ամբիոնից չի խոսվում քաղբանտարկյալների մասին, ոչ Շանթ Հարությունյանի, ոչ Վոլոդյա Ավետիսյանի և ոչ էլ մյուսների։

Հարց է առաջանում`  Շահեն Հարությունյանը, եթե չլիներ Շանթ Հարությունյանի զավակը, կաներ նման բան:

Պետք է նշել, որ Շահենի  բողոքը, ոչ միայն Շանթի համար է, այլ նաև մյուս քաղբանտարկյալների:

Ազատություն քաղբանտարկյալներին:

Դիտվել է 134 անգամ
 


Այս թեմայով