Գլխավոր Դատախազը դատի է տվել իր հոր ընկերոջը

Գևորգ Կոստանյանը ՌԴ գլխավոր դատախազություն չի դիմելՊարզվում է, որ զինդատախազ եղած ժամանակ նա իր մոտ ազգականի որդուն անգամ չի խնայել:

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազության համակարգում մի քանի օր է, ինչ քննարկում են Կոստանյանի մտերիմ ընկեր Տիգրան Խեչոյանի պաշտոնանկությունը: Դատախազները չեն զարմանում, որ Կոստանյանը «պադդերժկա չարեց» ընկերոջը, քանի որ նրա համար քույր, եղբայր, բարեկամ «գոյություն չունի»:

Պարզվում է, որ զինդատախազ եղած ժամանակ նա իր մոտ ազգականի որդուն անգամ չի խնայել և դատել է զորամասը լքելու համար: Վերջինս Կոստանյանից «քաշված» միակ բարեկամը չէ: Գլխավոր դատախազը դատել է նաև հոր ընկերոջը, հոր ընկերոջ որդուն և ուրիշների:

Նշենք, որ Տիգրան Խեչոյանը 2 օր առաջ ուշ երեկոյան բերման է ենթարկվել ԱԱԾ, ասում են՝ նա մեծ փողեր է վերցրել ու չի կարողացել գործը գլուխ բերել»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով