Հայաստանի քաղաքացին իսլամ է ընդունել

Հայաստանի քաղաքացին իսլամ է ընդունելՀայաստանի քաղաքացի Զաիրա Պողոսյանը, որը երկար ժամանակ է, ինչ ապրում է Թուրքիայում, մահմեդականություն է ընդունել: Թուրքական «Hürriyet» թերթը գրում է, որ Զաիրա Պողոսյանը, ուսումնասիրելով իսլամը, ազդվել է և մուսուլման դառնալու համար դիմել Բոլու քաղաքի մուֆթիին (մահմեդական բարձրաստիճան հոգևորական): Զաիրան, Բոլու քաղաքում  տեղի ունեցած արարողության ժամանակ, արտաբերելով իսլամի վկայությունը դարձել է իսլամի հետևորդ: Սահմանված արարողությունից հետո նա իր համար ընտրել է նոր անուն՝ Զեհրա: Այս մասին փոխանցում է ermenihaber.am-ը:

«Շատ երջանիկ եմ, որ մահմեդականությունն եմ ընդունել: Հիմա ապրում եմ մուսուլման լինելու ոգևորությունն ու երջանկությունը»,- ասել է հայ կինը` նշելով, որ շատ է տպավորվել և ազդվել իսլամից:

Մուֆթի Իզանի Թուրան էլ Պողոսյանին տեղեկություներ է փոխանցել իսլամի մասին և Ղուրան ու կրոնական այլ գրքեր նվիրել:

 


Այս թեմայով