Home » ԺԱՄԱՆՑ » Ամոյանը կգոտեմարտի Ադրբեջանցի ըմբիշի դեմ. Բաքու 2015

Ամոյանը կգոտեմարտի Ադրբեջանցի ըմբիշի դեմ. Բաքու 2015

amoyan muxtarovՌոման Ամոյանը սփոփիչ գոտեմարտում 3-0 հաշվով առավելության հասավ Դանիան ներկայացնող Տոբիաս Ֆոննեսբեկի նկատմամբ: Այս հաղթանակը հնարավորություն տվեց Ամոյանին պայքարելու երրորդ տեղի համար:

Ինչպես արդեն նշել էինքբրոնզե մեդալի համար Ամոյանը կգոտեմարտի Ադրբեջանի ներկայացուցիչ Ելման Մուխտարովի դեմ:

Մեդալների համար գոտեմարտերը կկայանան ավելի ուշ` 18:00-ից սկսած:

Հիշեցնենք, որ այս գոտեմարտը Ամոյանի երրորդ գոտեմարտն էր: Մինչ այս` Ամոյանը  Մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ պորտուգալացի Կարվալյու Ժոաոնի նկատմամբ, իսկ հաջորդ գոտեմարտում` պարտվեց Ռուսաստանը ներկայացնող, հայազգի ըմբիշ Ստեփան Մարյանյանին:

Դիտվել է 317 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy